Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Հակոբ Սիրունու արխիվի կատալոգը կթարգմանվի հայերեն և ռուսերեն

Հակոբ Սիրունու արխիվի կատալոգը կթարգմանվի հայերեն և ռուսերեն
20.11.2013 | 15:43

Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցել են ռումինահայ ժառանգության պահպանության և հանրահռչակամն գործում մեծ ավանդ ունեցող անվանի գիտնականններ և հետազոտողներ Հայաստանից, Ռումինիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, այլ երկրներից: Եվրոպային, մասնավորապես Ռումինիային ներկայացվել են ռումինահայ մշակութային ժառանգության հետքերը, պատմությունը: Ցեղասպանության մոտեցող100-ամյակին ընդառաջ նման միջոցառումներ են նախատեսվում Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, կան նախնական պայմանավորվածություններ:

Գիտաժողովին մասնակցել է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ: Նա նշեց, որ հայերը կենդանի ներկայություն են թողել Ռումինայում ոչ միայն իրենց ստեղծած ճարտարապետական և արվեստի արժեքներով, այլև ներթափանցել են ռումինական կյանքի մեջ իրենց ազգագրությամբ, կենցաղով, սովորություններով:
«Կարող եմ մեկ օրինակ նշել. ինչպես գիտեք, ուղղափառ ախարհը միշտ հայերին մեղադրել է «մատաղի» համար, ասելով` դուք կռապաշտ եք, հեթանոս: Բայց ռումինական մի շարք գյուղերում պահպանվել է այս սովորությունը, սա էթնիկ առումով հիշողությունն է այն բանի, որ իրենք երբեմնի հայկական քարավանների զանգվածների ներկայացուցիչն են եղել»,- ասաց նա, նշելով, որ բանավոր մշակույթը մարում է այդ մշակույթը կրողների հետ, սակայն ազգագրությունը, բանահյուսությունը այն շերտերն են, որ գրառվել են, և եղած արխիվային նյութի հիման վրա կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպիսին են եղել Արևելյան Եվրոպայի այդ տարածքների բարբառը, ավանդույթները, հավատալիքները: Գրականագետը տեղեկացրեց նաև, որ նշանավոր պատմաբան, արևելագետ Հակոբ Սիրունու արխիվի 400 էջանոց կատալոգը, որը տպագրվել է ռումիներեն, ինքը ստիպված է եղել երկու մասի բաժանել, մի կեսը տվել է ռուսերեն իմացող ռումինացու, որ թարգմանի ռուսերեն, մյուս կեսը հանձնել է հայերեն թարգմանության:
Գիտաժողովին ներկա է եղել նաև Ռումինայի գրողների միության փոխնախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը, ում «Շշուկների մատյանը» վեպը Նոբելյան մրացանակի էին ներկայացրել երեք երկներ: Թուրքիային «անհանգստացնում» է ռումինահայ գրողն ու նրա գրականությունը: Հետաքրքվեցի, թե ի՞նչ դեր կարող է ունենալ մեր ժամանակի գրականությունը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
-Վարուժան Ոսկանյանը նաև Ռումինայի էկոնոմիկայի նախարարն էր: Նրա պաշտոնակության, հրաժարականի պատճառը մի հին պատմություն է, որ փորձեցին նորովի արծարծել, և որը կապվում էր ոչ թե իր հետ, այլ նախորդ նախարարի: Կարծիք կա, որ նրանից վրեժ լուծեցին, որպես հայի և որպես այդ գրքի հեղինակի: Ինչ վերաբերում է բուն գրքին, սա «Արտույտների ագարակի» չափ ազդեցություն կարող է ունենալ, որը Եվրոպայում յուրօրինակ հաղթարշավի պես անցավ` որպես գիրք, այնուհետև որպես ֆիլմ: «Շշուկների մատյանի» առաջին հրատարկությունը լույս է տեսել Ռումինայում, այնուհետև Լևոն Անանյանի գործակցությամբ` Հայաստանում, վերջերս Ռումինիայում երկրորդ հրատարակությունն է լույս տեսել` որոշակի տեքստային փոփոխություններով և էլի մեծ արձագանք կունենա: Կարելի է ասել` այս գրքերը մեծ ճանապարհ են հարթում, որովհետև մենք ինչի մասին խոսում ենք, թեկուզ հայրենական պատերազմի, հսկայական բանակների կռվի, մի փոքր պատմվածքը ավելի ցնցող ձևի է ներկայացնում մարդկային ողբերգությունը, ինչպես, օրինակ, «Աննա Ֆրանկի օրագիրը»: Վարուժան Ոսկանյանի վեպն այդպիսի ճանապարհ ունի, թարգմանություններն էլ սկսվել են տարբեր լեզուներով: Ժամանակակից պոստմոդեռնիստական շրջանի առանձանհատկութուններն իր մեջ պարունակող, յուրօրինակ կառուցվածք ունեցող գործ է, որտեղ միահյուսված են պատմական վավերագրությունն ու գեղարվեստը:
-Կա կարծիք, որ Եղեռնի թեմայով ներկայանալի, լավ գրականություն չի ստեղծվում: «Շշուկների մատյանն» այսօր ինքն իր ճանապարհը հարթում է, իսկ ի՞նչ քայլեր ենք անում ինքներս` եղած գրականությունը հանրահռչակելու համար:
-Որքան էլ բարձր գնահատենք «Շշուկների մատյանը», անարդար է ասել, որ չկա լավ գրականություն (ի վերջո, բարձրակետը անհաս գագաթը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրն» է): Այլ հարց է, թե ինչ կերպ պետք է ներկայացնել դրանք: Մեր ինստիտուտը ծրագիր է նախաձեռնել, մեր համեստ միջոցներով փորձում ենք ներկայացնել Ցեղասպանության ընկալումը և գեղարվեստական վերարտադրությունը տարբեր տարածաշրջաններում, ասենք, պարզելու համար, թե ինչպես է ընկալվում ամերիկյան միջավայրում Փիթեր Բալաքյանը: Որովհետև ամեն գրական, աշխարհագրական տարածք երևույթներն իր մտածողության, իր ընկալումի, նույնիսկ էսթետիկական ըմբռնումի միջով է անցկացնում: Որպես օրինակ, «Արտույտների ագարկը» բավականին անսովոր ֆիլմ է մեզ համար, այլ կերպարներ են, ողբերգությունը սիրո միջոցով է ներկայացվում, ընդ որում` հայի և թուրքի, արյունոտ տեսարանների փոխարեն կա եվրոպական նրբին էսթետիկական ճաշակ: Վարուժան Ոսկանյանը Ցեղասպանությունը ներկայացրել է յուրօրիանակ զուգորդմամբ` որպես հայ և որպես ռումինական միջավայրի կրող: Այսինքն, որոշակի աշխատանք արվում է գրականության, արվեստի միջոցով, վերցնենք ժանսեմի նշանավոր կտավները: Այդ բոլոր պետք է ենթարկել տեսական համապատասխան խմբավորման ու վերիմաստավորման, օպտիմալ ճանապահներ ընտրել, որպեսզի դրանք այսօրվա աշխարհի ծովի մեջ կարողանան իրենց ճանապարհը հարթել և ներկայացնեն մեր ժողովրդի ողբերգությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ